Կարծիք

21.07.2020 16:59


Հայաստանում խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի․ վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է

Հայաստանում խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի․ վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է

Լավ բան է, չէ՞, խաղաղ հավաքների ազատությունը։ Լավ է, չէ՞, որ աշխարհի տարբեր երկրներում հայերը խաղաղ հավաքներ են կազմակերպում ընդդեմ ադրբեջանաթուրքական հայատյացության, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի։

Բա որ լավ է՝ ինչու՞ են Հայաստանում խաղաղ հավաքները տոտալ արգելված՝ արդեն 128 օր, և գրեթե ամեն օր բողոքողներ են, որ ձերբակալվում են։ Ընդ որում, այս արգելքը այնքան լայն են մեկնաբանում, որ քիչ է մնում՝ բարձրաձայն շնչելն էլ հավաք հռչակեն ու մարդկանց ձերբակալեն։

Խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի։ Ամենավերջին վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Վերջ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը