Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր Ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում
Ապաշնորհ դիվանագիտության հետևանքները...
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարում են, որ այլևս չեն բանակցելու Արցախի հարցի շուրջ գոյություն ունեցող ձևաչափով, եթե բանակցությունները չտեղափոխվեն առարկայական բանակցությունների փուլ։ Որպես հնարավորություն նշվում է նաև բանակցային ձևաչափի փոփոխությունը։ Ըստ ամենայնի ադրբեջանը անցնում է դիվանագիտական շատ լուրջ և պլանավորված գրոհի։
Վերջին երկու տարիների ընթացքում մեր Վարչապետի և Արտաքին Գործերի Նախարարի «ջանքերով» Հայաստանը վերածվեց բանակցային պրոցեսում ապակառուցողական կողմի, մինչդեռ վերջին 20 տարին այդ տիտղոսը անընդմեջ կրել է ադրբեջանը։ Երկու տարում Նիկոլին «հաջողվեց» փլուզել տարիներով կառուցվածը։ Երկու տարում հօդս ցնդեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։ Տավուշում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեր բանակը փայլուն հաղթանակ պարգևեց բոլորիս, ինչը ցավոք սրտի չեմ կարող ասել արտաքին հարաբերությունների մասին։ Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում։
Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր Ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում
Ապաշնորհ դիվանագիտության հետևանքները...
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարում են, որ այլևս չեն բանակցելու Արցախի հարցի շուրջ գոյություն ունեցող ձևաչափով, եթե բանակցությունները չտեղափոխվեն առարկայական բանակցությունների փուլ։ Որպես հնարավորություն նշվում է նաև բանակցային ձևաչափի փոփոխությունը։
Ըստ ամենայնի ադրբեջանը անցնում է դիվանագիտական շատ լուրջ և պլանավորված գրոհի։
Վերջին երկու տարիների ընթացքում մեր Վարչապետի և Արտաքին Գործերի Նախարարի «ջանքերով» Հայաստանը վերածվեց բանակցային պրոցեսում ապակառուցողական կողմի, մինչդեռ վերջին 20 տարին այդ տիտղոսը անընդմեջ կրել է ադրբեջանը։ Երկու տարում Նիկոլին «հաջողվեց» փլուզել տարիներով կառուցվածը։ Երկու տարում հօդս ցնդեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։ Տավուշում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեր բանակը փայլուն հաղթանակ պարգևեց բոլորիս, ինչը ցավոք սրտի չեմ կարող ասել արտաքին հարաբերությունների մասին։ Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում։
Ցավալի է այս ամենին հետևել, շատ ցավալի։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից