Լրահոս

09.04.2009 15:55


Վիկտոր Դալլաքյան. «Իշխանությունը փորձում է ոչնչացնել ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը` իշխանությանը»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2008 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե անկախության 18 տարիներին հեռուստատեսության համար պայքարը եղել է պայքար՝ իշխանության համար։

Վ. Դալլաքյանը Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին առաջարկել է, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությանն օրական մեկ ժամ եթերում հանդես գալու հնարավորություն տրվի։

- Սա քաղաքակիրթ հարաբերությունների հիմք կարող է հանդիսանալ, հակառակ պարագայում իշխանությունը փորձում է ոչնչացնել ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը' իշխանությանը,-հայտարարել է  Վիկտոր Դալլաքյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը