Լրահոս

06.04.2011 18:05


ՌԴ դիվանագետ. «Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում ԼՂ հակամարտության կարգավորման գործում»

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

–ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրներից միայն ՌԴ նախագահն է անձամբ զբաղվում այդ հարցով,–Դորոխինն ասել է լրագրողներին։

Դեսպանի խոսքերով՝ Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար և այդ պատասխանատվությունը և հետագայում կիրացնի կոնկրետ գործերում։

–Մենք ունենք հնարավորություն, ունենք հատուկ ներուժ, որը բխում է հակամարտության երկու կողմերի հատուկ հարաբերություններից, և մեր բարոյական ու պատմական պարտք ենք համարում այդ հնարավորությունից օգտվելը,–ընդգծել է Դորոխինը։

Այս խորագրի վերջին նյութերը