Այո՜... Կյանքը հայոց աշխարհի «թավիշներում» իսկականից ուրախ է, ապրուստը` ձրի, իշխանական բարձունքներում էլ հոգու համատարած տոն է` «դուխը հելել», նիկոլներին ուտում է...
Մինչ Ադրբեջանի սուլթանը շարունակում է հոխորտալ, տեղացի և արտասահմանցի փորձագետները գուժում են բանակցային գործընթացի «անժամանակ մահը», ահազանգում, որ պատերազմի վերսկսման վտանգն առավել քան երբևէ իրական է և թակում է մեր դուռը, Ազգային ժողովի խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը հասցրել է ստորագրել Սահմանադրական դատարանի «բռնազավթման» հակասահմանադրական ակտը։
Սա դեռ ոչինչ։ Արարատը, չգիտես՝ ում խորհրդով, հորդորով կամ հանձնարարականով, «արխիվից» պեղել, հանել է «պատմաբան Ժիրայր Լիպարիտյանին», թափ տվել փոշին Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային «կարգավորման» ջատագով նախկին խորհրդականի վրայից (որի քավորությամբ Հայաստանն, ի դեմս «հիմնադիր նախագահի», հասունացրեց և 1997 թ. իր համաձայնությամբ «ամրագրեց» Արցախը փուլ առ փուլ Ադրբեջանի զոհասեղանին դնելու թուրք-ադրբեջանական «պրոյեկտը») ու... պարգևատրել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»։
Իբր` «Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչպես նաեւ հայագիտության զարգացման ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Սա մի՛ բան է նշանակում. Լավրովը չէր հորինում` 1998-ին մերժված կապիտուլյանտական ծրագիրը վերստին դրված է բանակցությունների սեղանին։ Փաշինյանը, այնպես, ինչպես իր «հոգևոր պապան»` 23 տարի առաջ, պատրաստ է ձեռքերը վեր բարձրացնել և հանձնել Արցախը։ Լևոնը կասեր` «զիջել մասը ամբողջը չկորցնելու համար»։
Բայց, քանի որ երաշխիք չկա, թե 1998-ի նախադեպն այս դեպքում էլ չի կրկնվի` գոնե մեր Բանակը ցույց տվեց, որ դա լինելու բան չէ, Փաշինյանն ուղիղ տեքստով չի ուզում ասել այդ մասին։ Դեռ տրամադրություններ է շոշափում Արարատի միջոցով, միևնույն ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոններին «իշմար է տալիս», որ տե՛ր է իր խոստումներին` դեռ կարող է արդարացնել Բոլթոնի, Սորոսի, Ալիևի «լավատեսական սպասումները»։
Բա գիտեք` արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն ինչի՞ են ակտիվացել, ընկել «մեյդան»` ջուր պղտորում...
Փուլայինի «ռեինկարնացիան»` գործողության մեջ
Այո՜...
Կյանքը հայոց աշխարհի «թավիշներում» իսկականից ուրախ է, ապրուստը` ձրի, իշխանական բարձունքներում էլ հոգու համատարած տոն է` «դուխը հելել», նիկոլներին ուտում է...
Մինչ Ադրբեջանի սուլթանը շարունակում է հոխորտալ, տեղացի և արտասահմանցի փորձագետները գուժում են բանակցային գործընթացի «անժամանակ մահը», ահազանգում, որ պատերազմի վերսկսման վտանգն առավել քան երբևէ իրական է և թակում է մեր դուռը, Ազգային ժողովի խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը հասցրել է ստորագրել Սահմանադրական դատարանի «բռնազավթման» հակասահմանադրական ակտը։
Սա դեռ ոչինչ։ Արարատը, չգիտես՝ ում խորհրդով, հորդորով կամ հանձնարարականով, «արխիվից» պեղել, հանել է «պատմաբան Ժիրայր Լիպարիտյանին», թափ տվել փոշին Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային «կարգավորման» ջատագով նախկին խորհրդականի վրայից (որի քավորությամբ Հայաստանն, ի դեմս «հիմնադիր նախագահի», հասունացրեց և 1997 թ. իր համաձայնությամբ «ամրագրեց» Արցախը փուլ առ փուլ Ադրբեջանի զոհասեղանին դնելու թուրք-ադրբեջանական «պրոյեկտը») ու... պարգևատրել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»։
Իբր` «Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչպես նաեւ հայագիտության զարգացման ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Սա մի՛ բան է նշանակում. Լավրովը չէր հորինում` 1998-ին մերժված կապիտուլյանտական ծրագիրը վերստին դրված է բանակցությունների սեղանին։ Փաշինյանը, այնպես, ինչպես իր «հոգևոր պապան»` 23 տարի առաջ, պատրաստ է ձեռքերը վեր բարձրացնել և հանձնել Արցախը։ Լևոնը կասեր` «զիջել մասը ամբողջը չկորցնելու համար»։
Բայց, քանի որ երաշխիք չկա, թե 1998-ի նախադեպն այս դեպքում էլ չի կրկնվի` գոնե մեր Բանակը ցույց տվեց, որ դա լինելու բան չէ, Փաշինյանն ուղիղ տեքստով չի ուզում ասել այդ մասին։ Դեռ տրամադրություններ է շոշափում Արարատի միջոցով, միևնույն ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոններին «իշմար է տալիս», որ տե՛ր է իր խոստումներին` դեռ կարող է արդարացնել Բոլթոնի, Սորոսի, Ալիևի «լավատեսական սպասումները»։
Բա գիտեք` արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն ինչի՞ են ակտիվացել, ընկել «մեյդան»` ջուր պղտորում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից