Կարծիք

22.07.2020 18:12


Այս վարչակազմը օրենքները, արտակարգ դրության սահմանափակումները կիրառում է սելեկտիվ

Այս վարչակազմը օրենքները, արտակարգ դրության սահմանափակումները կիրառում է սելեկտիվ

Մեր ԲՈՒՀ-երի դիմորդներին միայն հաջողություններ եմ ցանկանում և ցանկանում, որ ԿԳ և էլի ինչ-որ բաների նախարարությունը խելամտորեն քննարկի և լուծի նրանց խնդիրները:

Սակայն, երկրորդ օրն է ԱԺ-ի դիմաց ցույց են անում դիմորդներն ու նրանց ծնողները, խախտված է սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության մասին պարետի որոշումը՝ հավաքների անցկացման վերաբերյալ, և ոչ մի ոստիկան չի մոտենում, չի արգելում, նրանց բերման չեն ենթարկում:
Այն դեպքում, երբ նախկինում այդտեղից բերման ենթարկեցին միայնակ ակցիա անցկացնող, բոլոր կանոնները պահպանող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին և մյուս հարգարժան իրավաբաններին: Երբ Խոր Վիրապում ՎԵՏՕ շարժման մասնակիցներին անխելամիտ ժամկետ տալով, ուժ կիրառելով, հնարովի ոստիկանական պահանջները չկատարելը պատճառաբանելով, վնասելով առգրավեցին պաստառներ ու դրանց պահպանող սարքեր, մասնակիցներին պարբերաբար բերման ենթարկեցին մարզի ոստիկանական տարբեր բաժիններ:

Սա վառ ու ցայտուն ապացույցն է այն բանի, որ այս վարչակազմը օրենքները, արտակարգ դրության սահմանափակումները կիրառում է սելեկտիվ՝ իրենց իշխանությանը վտանգ սպառնացող և անվտանգ ակցիաների, որոնց մասնակիցներին կարելի խախտել այս վարչակազմի հնարած ու մոգոնած այդ կարգուկանոնը:

Դրա վառ ապացույցը նաև պատգամավոր և այս վարչակազմի սիրելի սորոսական Արման Բաբաջանյանի անցկացրած հավաքն էր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց..․

Այս երկրում ամեն ինչ կարող են անել ու չպատժվել սորոսականները, տրանս պոռնիկներն ու սորոսի փողերով գործակալները և նույնիսկ անարգել զբոսնել սահմանային տարածքներում՝ լուսանկարներով հեղեղելով համացանցը...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը