Երևանի ավագանու ընտրություններում «հասարակական հսկիչի» դերակատարման շրջանակներում «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին մոնիթորինգային կենտրոն է ձևավորելու և, ընտրախախտումներին արագ արձագանքելու համար, բնակչությանը հեռախոսահամարներ է տրամադրելու։
-Դա կգործի մինչև մայիս 31-ը, իսկ մայիս 31-ին կունենանք նաև արագ արձագանքման խումբ,- «7 օր»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Նախագահական ընտրությունների ժամանակ ևս «Ժառանգությունը» նման կենտրոն էր ստեղծել։ Սակայն, Հ. Խուրշուդյանի խոսքերով, ներկայացված փաստերը որևէ իրավական հետևանք չեն ունեցել։
-Բայց դա ոչ թե կենտրոնի գործունեությունից է գալիս, այլ մեր իրավական և արդարադատության արատավոր համակարգից, որը որևէ կերպ ոչ միայն չի արձագանքում այդ լրջագույն փաստերին, այլ ուղղակի կոծկվում են դրանք,- ասել է Հ. Խուրշուդյանը։
«Ժառանգությունը» «թեժ գիծ» է ստեղծելու