Արարատի մարզի վիճակը ցույց է տալիս, որ ունենալու ենք գյուղատնտեսական կոլապս
Վերջին օրերին Արարատի մարզի բնակչության շրջանում կատարված ուսումնասիրությունները բավականին անհանգստացնող են և մտահոգիչ: Դրանք ցույց են տալիս, որ իրականություն է դարձել հհշական տխչահռչակ լոզունգը` «Ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»: Բնության առաջ միայնակ հայտնված գյուղացին այսօր անօգնական և կարելի է ասել` աղետյալ դրության մեջ է: Ամենասուր և հրատապ լուծում պահանջող երեք խնդիրները հետևյալն են. 1. ոռոգման ջրի խնդիր 2. գործազրկության շարունակական խնդիր 3. բերք ու բարիքի մթերման խնդիր։
Առաջինը` ոռոգման ջրի պակասը, ամենացավոտն է թերևս, քանի որ վարկերի և պարտքերի, գերմարդկային չարչարանքով տարվող գյուղատնտեսական ամբողջ աշխատանքը հավասարվում է զրոյի` չորանալով կիզիչ արևի տակ, երաշտային պայմաններում: Դեռևս անցած տարի` 2019-ի հուլիսին, Արարատի Քաղցրաշեն գյուղի բնակիչները ոռոգման ջրի պահանջով դուրս էին եկել փողոց փակելու, բայց նրանց բողոքը ճնշվեց, խնդիրն էլ չլուծվեց: Մինչդեռ հարցը միայն Քաղցրաշենին չի վերաբերում, այլ` բոլոր բնակավայրերին անխտիր, և ոչ միայն 2019 թվականին, այլ ամեն տարի պատմությունը կրկնվում է:
Արարատի մարզը մշտապես հանդիսացել և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանարպետության պարենամթերքի անվտանգության ապահովողը, այն պարզապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Օժտված լինելով եզակի որակի սևահողերով, բերրի ցանքատարածքներով` այն այսօր մատնված է չորանալու, ինչը աստիճանաբար հանգեցնելու է սննդի պակասի, և մենք ստիպված կլինենք դրսից միրգ ու բանջարեղեն ներկրել: Մենք, որ պատերազմող երկիր ենք, գոնե պարենամթերքի խնդիր չպետք է ունենանք: Բնականաբար, եթե ոռոգման ջրի հարցը չլուծվի, գյուղատնտեսությամբ զբաղվելը շահեկան չի լինի, գյուղացին էլ անգամ իր վերցրած վարկերը չի կարողանա մարել, և կմտածի միայն հայրենիքը լքելու մասին:
Երկրորդ խնդիրը` գործազրկությունն է, որը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը` գնալով ավելանում է: Աշխատանք գտնելու հույսով Արարատի բնակիչները, մեծամասամբ երիտասարդությունը, թողնում է տուն-տեղ, ընտանիք, և տեղափոխվում Երևան ` գոնե սևագործ բանվորի աշխատանք գտնելու ակնկալիքով: Իսկ մարդը, ով հնարավորություն ունի, մեկնում է արտերկիր, ինչը ներկա ժամանակաշրջանում` կորոնավիրուսի համավարակի պայմաններում, դարձել է դեռևս անհնարին:
Երրորդ խնդիրը, որն ուղղակի խեղդում է արարատցիներին, բերքի մթերման խնդիրն է: Գործարանները փակ են, մատնված անգործության, «Սպայկան»` դառնալով քաղաքական հետապնդման զոհ, փաստորեն քայքայվեց ու դադարեց գործել: Հարց է առաջանում` ո՞ւմ և ինչպե՞ս պետք է գյուղացին հանձնի այդքան դժվարությամբ ստացած բերքը: Հաշվի առնելով ամառվա տապը, եղանակային ոչ բարենպաստ պայմանները և հանգամանքը, որ ոչ բոլոր արարատցիներն են ապահովված սառնարաններով, կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի արագությամբ կփչանա ամբողջ մթերքը: Սրանք բոլորը օրախնդիր են, և Արարատի մարզի պատկերից պարզ է դառնում ամբողջ հանրապետության վիճակը, որը կարող ենք բնութագրել մեկ բառով` աղետալի: Վերջին երկու տարում չունենալով որևէ առաջխաղացում ոչ մի ոլորտում, դրան գումարած կորոնավիրուսի բացասական հետևանքները, կարող ենք արձանագրել` գործ ենք ունենալու գյուղատնտեսական կոլապսի հետ:
Անհրաժեշտ է պետական հստակ աջակցություն, կոնկիրետ ռազմավարություն, որը կգործի ռեալ, այլ ոչ թե կմնա թղթի վրա: Սակայն թե ռազմավարության ստեղծումը, թե կայացումը մենք համարում ենք անհնարին, քանի դեռ կա ներկա կառավարությունը: Երկու տարուց ավելի նրանք` նոր կառավարիչները, ունեին լայն հնարավորություններ ձեռք մեկնելու գյուղացուն, բայց դա չի արվել: Ոչ պրոֆեսիոնալ և ոչ սրտացավ կառավարումն է հիմնական պատճառը, որ մեր հայկական անմահական լոլիկը կամ ծիրանը վայելելու փոխարեն շուտով պետք է ստիպված լինենք ներկրել օտարինը: Գյուղացու հույսը միայն իր վրա է, և սա հանգեցնելու է արտագաղթի, խորացող աղքատության, համատարած ճգնաժամի:
Արարատի մարզի վիճակը ցույց է տալիս, որ ունենալու ենք գյուղատնտեսական կոլապս
Վերջին օրերին Արարատի մարզի բնակչության շրջանում կատարված ուսումնասիրությունները բավականին անհանգստացնող են և մտահոգիչ: Դրանք ցույց են տալիս, որ իրականություն է դարձել հհշական տխչահռչակ լոզունգը` «Ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»: Բնության առաջ միայնակ հայտնված գյուղացին այսօր անօգնական և կարելի է ասել` աղետյալ դրության մեջ է: Ամենասուր և հրատապ լուծում պահանջող երեք խնդիրները հետևյալն են.
1. ոռոգման ջրի խնդիր
2. գործազրկության շարունակական խնդիր
3. բերք ու բարիքի մթերման խնդիր։
Առաջինը` ոռոգման ջրի պակասը, ամենացավոտն է թերևս, քանի որ վարկերի և պարտքերի, գերմարդկային չարչարանքով տարվող գյուղատնտեսական ամբողջ աշխատանքը հավասարվում է զրոյի` չորանալով կիզիչ արևի տակ, երաշտային պայմաններում: Դեռևս անցած տարի` 2019-ի հուլիսին, Արարատի Քաղցրաշեն գյուղի բնակիչները ոռոգման ջրի պահանջով դուրս էին եկել փողոց փակելու, բայց նրանց բողոքը ճնշվեց, խնդիրն էլ չլուծվեց: Մինչդեռ հարցը միայն Քաղցրաշենին չի վերաբերում, այլ` բոլոր բնակավայրերին անխտիր, և ոչ միայն 2019 թվականին, այլ ամեն տարի պատմությունը կրկնվում է:
Արարատի մարզը մշտապես հանդիսացել և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանարպետության պարենամթերքի անվտանգության ապահովողը, այն պարզապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Օժտված լինելով եզակի որակի սևահողերով, բերրի ցանքատարածքներով` այն այսօր մատնված է չորանալու, ինչը աստիճանաբար հանգեցնելու է սննդի պակասի, և մենք ստիպված կլինենք դրսից միրգ ու բանջարեղեն ներկրել: Մենք, որ պատերազմող երկիր ենք, գոնե պարենամթերքի խնդիր չպետք է ունենանք: Բնականաբար, եթե ոռոգման ջրի հարցը չլուծվի, գյուղատնտեսությամբ զբաղվելը շահեկան չի լինի, գյուղացին էլ անգամ իր վերցրած վարկերը չի կարողանա մարել, և կմտածի միայն հայրենիքը լքելու մասին:
Երկրորդ խնդիրը` գործազրկությունն է, որը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը` գնալով ավելանում է: Աշխատանք գտնելու հույսով Արարատի բնակիչները, մեծամասամբ երիտասարդությունը, թողնում է տուն-տեղ, ընտանիք, և տեղափոխվում Երևան ` գոնե սևագործ բանվորի աշխատանք գտնելու ակնկալիքով: Իսկ մարդը, ով հնարավորություն ունի, մեկնում է արտերկիր, ինչը ներկա ժամանակաշրջանում` կորոնավիրուսի համավարակի պայմաններում, դարձել է դեռևս անհնարին:
Երրորդ խնդիրը, որն ուղղակի խեղդում է արարատցիներին, բերքի մթերման խնդիրն է: Գործարանները փակ են, մատնված անգործության, «Սպայկան»` դառնալով քաղաքական հետապնդման զոհ, փաստորեն քայքայվեց ու դադարեց գործել: Հարց է առաջանում` ո՞ւմ և ինչպե՞ս պետք է գյուղացին հանձնի այդքան դժվարությամբ ստացած բերքը: Հաշվի առնելով ամառվա տապը, եղանակային ոչ բարենպաստ պայմանները և հանգամանքը, որ ոչ բոլոր արարատցիներն են ապահովված սառնարաններով, կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի արագությամբ կփչանա ամբողջ մթերքը:
Սրանք բոլորը օրախնդիր են, և Արարատի մարզի պատկերից պարզ է դառնում ամբողջ հանրապետության վիճակը, որը կարող ենք բնութագրել մեկ բառով` աղետալի: Վերջին երկու տարում չունենալով որևէ առաջխաղացում ոչ մի ոլորտում, դրան գումարած կորոնավիրուսի բացասական հետևանքները, կարող ենք արձանագրել` գործ ենք ունենալու գյուղատնտեսական կոլապսի հետ:
Անհրաժեշտ է պետական հստակ աջակցություն, կոնկիրետ ռազմավարություն, որը կգործի ռեալ, այլ ոչ թե կմնա թղթի վրա: Սակայն թե ռազմավարության ստեղծումը, թե կայացումը մենք համարում ենք անհնարին, քանի դեռ կա ներկա կառավարությունը: Երկու տարուց ավելի նրանք` նոր կառավարիչները, ունեին լայն հնարավորություններ ձեռք մեկնելու գյուղացուն, բայց դա չի արվել: Ոչ պրոֆեսիոնալ և ոչ սրտացավ կառավարումն է հիմնական պատճառը, որ մեր հայկական անմահական լոլիկը կամ ծիրանը վայելելու փոխարեն շուտով պետք է ստիպված լինենք ներկրել օտարինը:
Գյուղացու հույսը միայն իր վրա է, և սա հանգեցնելու է արտագաղթի, խորացող աղքատության, համատարած ճգնաժամի:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից