Քաղաքական

23.07.2020 15:48


Բուհը չավարտած վարչապետը չի թողնում, որ բուհ ընդունվեն դիմորդները. ակցիայի մասնակիցները ԿԳՄՍՆ-ի դիմաց են (տեսանյութ)

Բուհը չավարտած վարչապետը չի թողնում, որ բուհ ընդունվեն դիմորդները. ակցիայի մասնակիցները ԿԳՄՍՆ-ի դիմաց են (տեսանյութ)

Պարոն վարչապետ, հասկացանք, այդ մարդը ձեր կողքով քայլել է, բայց մինչև երբ պետք է սա շարունակվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության դիմաց ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկը:

«Այստեղ այնքան մարդիկ կան, որ ձեր կողքով քայլել են, բայց այսօր ինչի՞ առաջ ենք կանգնել: Արայիկ Հարությունյանի նման նախարար կա, որը վնաս է պատճառում մեր պետությանը»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ԿԳՄՍ նախարար Հարությունյանն արժանի չէ այդ պաշտոնին լինելու:

«Եթե Հարությունյանն իր քայլերով չի նպաստում, որ մեր կրթությունը, գիտությունը զարգանան, իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնելու, նա իրավունք չունի աշխատելու, քանի որ ոչ ազգանվեր գործ է կատարում»,-ասաց նա և հավելեց,-«պարոն վարչապետ, ես վերջին անգամ խնդրում եմ ընդունել մեզանից գոնե մեկին, մենք ներկայացնենք խնդիրը, առաջարկություն անենք, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը»,-նշեց ակցիայի մասնակիցը:Ներկաներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ բուհը չավարտած վարչապետը չի թողնում, որ բուհ ընդունվեն 2020 թվականի դիմորդները «Ամոթ, ամոթ…»:

Հավաքվածներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հորդորեց դադարեցնել հավաքին բնորոշ կոչերը.

«Բարձրախոսը հավաքի գործիք է։ Հենց հիմա դադարեցրեք հավաքը»: Այնուհետև քաղաքացիները հայտարարեցին, որ պայքարելու են մինչև վերջ ու հեռացան կառավարության շենքի մոտից՝ երթով շարժվելով դեպի ԿԳՄՍՆ, որտեղ շարունակում են ակցիան: Այստեղ ևս ոստիկանները պահանջեցին դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում բերման կենթարկեն:

Դիմորդների ծնողները վերջնաժամկետ կներկայացնեն ԿԳՄՍ նախարարին, հարցին լուծում չտալու դեպքում էլ դատի կտան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը