Լրահոս

09.04.2009 16:59


Հարձակում բենզալցակայանի վրա

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ ժամը 05։00-ին, հրազենային վնասվածքով Վայքի հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Մեղրի ճանապարհին գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ ծնված Հրաչիկ Բ.-ն։ Պարզվել է, որ  երեք անհայտ անձինք հարձակում են գործել բենզալցակայանի վրա, ձախ ձեռքի և գլխի մասերում հրազենային վնասվասվածք հասցրել Հրաչիկ Բ.-ին, հափշտակել 120 000 դրամ, բջջային հեռախոսը և առանց պետհամարանիշերի «Վազ 2108» կամ «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի՝ Երևան քաղաքի ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը