Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։
Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական ու հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,-նշված է հաղորդագրության մեջ։