Քաղաքական

23.07.2020 22:18


Հետագա էսկալացիան կանխելու համար կոնկրետ քայլեր ենք կատարում ինքնուրույն․ Զախարովա

Հետագա էսկալացիան կանխելու համար կոնկրետ քայլեր ենք կատարում ինքնուրույն․ Զախարովա

Հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում եւ գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ Երեւանը և Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ուղղված են զինադադարի ամրապնդմանը եւ բանակցային գործընթացի ակտիվացմանը։

Մոսկվան հույս ունի, որ միջազգային ուղեւորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը