Կարծիք

24.07.2020 11:23


Մարտնչող գավառականություն

Մարտնչող գավառականություն

Պարզվում է, որ միջնակարգ կրթության հայ գրականություն առարկայից հանվում է «հայ» բառն ու առարկան կոչվելու է «գրականություն»։ Այսինքն, առարկան դառնում է որպես համաշխարհային գրականություն, ներառելով հայկականը։ Թերևս նախարարության խոշոր մասնագետները դեմքի խելոք արտահայտությամբ կբացատրեն, որ գրականությունը չի կարող լինել հայկական, ֆրանսիական, ռուսական և այլն, այն համամարդկային հասկացողություն է և ովքեր այլ կերպ են մտածում, նրանք դեռևս գտնվում են խորհրդային կարծրատիպային, հետամնաց մտածողության ճիրաններում։ Հարգելիներս, գրականությունն, իսկապես լայն հասկացողություն է։ Այսպես, գոյություն ունի մասնագիտական, նեղ մասնագիտական գրականություն հասկացություն։ Օրինակ, տեխնիկական, իրավաբանական, ,առավել նեղ՝ երկրաբանական, մաթեմատիկական գրականություն։ Նույն տրամաբանությամբ, առկա է նաև գեղարվեստական գրականություն, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան, առավել նեղ՝ ֆրանսիական, անգլիական, ռուսական, ամերիկյան և այլն։ Իսկ ի՞նչ են կարծում ոլորտի խոշոր մասնագետները․ մի՞թե այս ամենի կողքին գոյություն չունի հայ գրականություն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը