Էդ որ «հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանում եք, «գրականություն»-ն էլ հանեք, տեղը գրեք` «դըմփ-դըմփ-հու»
Էդ որ «հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանում եք, «գրականություն»-ն էլ հանեք, տեղը գրեք` «դըմփ-դըմփ-հու»: Երեխաներին էլ սարքեք ձեզ նման աբորիգեն, անհայրենիք, անազգ, անսեռ, ձեզ նման փողին մեռած բիոմասսա:
Ի՞նչ է, գուցե Գրիգոր Նարեկացին է՞լ էր նախկինների մնացորդ և/կամ շնաբարո դուրսպրծուկ, որ թուրն առաք` ընկաք հետևից: Թե՞ պատմիչ Եղիշեն էլ էր թալանել հայոց բանակը` տուշոնկաները տուն տանելով: Իսկ միգուցե Մեսրոպ Մաշտոցը սահմանադրական կա՞րգ էր տապալել` ստեղծելով հայոց գրերը և դրա համար Սորոս բիձուց թույլտվություն չէր ունեցել:
Ե՞րբ պիտի վերանա ամեն ինչը կործանելու ձեր մոլուցքը, ե՞րբ պիտի վերանա մարդկանց թիրախավորելու, ընտանիքի վրա ձեռք բարձրացնելու ձեր գարշելի բորենիական գործելաոճը:
Ձեզ ոչ թե պետություն, ձեզ նույնիսկ մեկ փոքր հավանոց չէր կարելի վստահել: Ձեր ի՞նչն են օրհնում, ձեզ ինչո՞ւ են աստվածացնում, ինչո՞ւ են ուտում ձեր մարմնամասերը: Չէ, դուք ընդունված չեք գիտակից մեծամասնության կողմից: Կուրացած ագրեսիվ փոքրամասնությունն է միայն, որ խարխուլ կամրջի վրա պարելով` ամեն րոպե կարող է մեզ բոլորիս գցել վարարած գետը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից