Կարծիք

24.07.2020 15:38


Երբ «խաղաղության խիյարը» թարս է բուսնում

Երբ «խաղաղության խիյարը» թարս է բուսնում

Ախր ո՞նց չասես` էս «բեդովլաթի» խիյարը, ոնց ցանում է` թարս է բուսնում։

Արագաչափերի ու տեսախցիկների, կուտակային կենսաթոշակների, «սիրո և համերաշխության», ԽԾԲ-ական կառավարման «ավանդույթն» արմատախիլ անելու, գազի և հոսանքի սակագներն իջեցնելու, այլևայլ թարս աճած «խիյարների» մասին շատ է խոսվել` չկրկնվեմ։

Ամենաթարմ «յուղը վրան» թարս բուսած խիյարը, որից արդեն գոյաբանական ճգնաժամի հոտ է գալիս, Արցախի հարցին «Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի» լուծում տալու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու «խոստում-սպառնալիքն» է։

Տնով-տեղով, սորոսաՔՊական գրոհայիններով, հոգաբարձուներով, զոմբիներով, ընկած` խաղաղություն էին քարոզում, ժողովրդին «նախապատրաստում խաղաղության», ռևերանսներ անում «կիրթ և կառուցողական» Ալիևին, «երկխոսում ադրբեջանական ժողովրդի հետ», Մեհրիբանին հրավիրում Ստեփանակերտ` մուղամ լսելու, երազում փամփուշտները հալեցնելու, զարդեր «կռելու», ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու, իրար տուն գնալ-գալու, մի բաժակ «չայի» շուրջ «մտերմիկ» խորաթաներ անելու մասին...

Եվ ի՞նչ։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը թթխմորի պես ուռել, մեծացել, դուրս է եկել ափերից, վերածվել հայ-ադրբեջանթուրքական հակամարտության, տարածաշրջանից սահուն կերպով տեղափոխվել հեռավոր ու մերձավոր արտասահմաններ` Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն (ցանկը կարելի է շարունակել), տրանսֆորմացվել միջհամայնքային բախումների։ Ավելին` «դիվերսիֆիկացվել» է, նոր ձևեր ընդունել, վերաճել շուկայական «դեղձա-ծիրանային», «լոլիկա-ձմերուկային» պատերազմների։

Ինչպիսին կլինեն խմբիշխանապետության ցանած թունավոր սերմերի պտուղները, ինչ տրանսֆորմացիաների ականատես կլինենք «մթերումների» հաջորդ փուլում, սարսափելի է նույնիսկ մտածել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը