Տնտեսական

24.07.2020 16:22


Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում ապահովել իրենց անխափան գործունեությունը։

ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:

Տեղեկացնում ենք նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին։

Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի տրամադրել է 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։

Հիշեցնենք նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/2wN6nBb

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը