Քաղաքական

24.07.2020 21:06


Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից:

Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը:

«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,-նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը