Քաղաքական

25.07.2020 08:27


Այս ամենը լավ հունով չի զարգանում, հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Ռուսաստանում ՀՀ դեսպան (տեսանյութ)

Այս ամենը լավ հունով չի զարգանում, հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Ռուսաստանում ՀՀ դեսպան (տեսանյութ)

Չտրվենք որևէ պրովոկացիայի, մեր նպատակը մեկն է՝ զերծ մնալ և մեր հայրենակիցներին զերծ պահել որևէ տեսակի պրովոկացիայից, որն այսօր կատարվում է: Այս մասին հուլիսի 24-ին, ՌԴ–ում Հայաստանի դեսպանատանը հավաքված հայերի քննարկման ժամանակ ասաց դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակում էր մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

«Հաշվի առնելով այս սրացված պայմաններում իրականացվող միջոցառումները՝ որոշել ենք մեր դեսպանատանը հավաքվել, քննարկել այն խնդիրները, որոնք այս օրերին առկա են Ռուսաստանի Դաշնությունում հայերի նկատմամբ»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ կարևոր է չտրվել որևէ պրովոկացիայի:

Բոլորի նպատակը մեկն է՝ զերծ մնալ որևէ տեսակի պրովոկացիայից, որն այսօր կատարվում է: Ցավոք, իրավիճակն անցնում է անդրազգային իրավիճակի և կոնֆլիկտը տեղափոխվում է այս տարածաշրջան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ պրովոկացիոն գործողություններ տեղի չունենան Ռուսաստանի Դաշնությունում:

Թշնամու ուզածն այն է, որ մենք տրվենք այդ սադրիչ գործողություններին: Մեր խնդրանքը մեկն է՝ հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, հետևել դեսպանության կողմից տրվող բոլոր հաղորդագրություններին»,-ասաց նա:

Դեսպանի խոսքով՝ սա կազմակերպված ագրեսիա է: «Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր, մենք շատ լավ հասկանում ենք, որ իմաստը խարխլելն է ազգամիջյան հնարավոր բալանսը Ռուսաստանում, հայությանը հնարավորինս հունից հանելը և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Այս ամենը լավ հունով չի զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան»,-ասաց Վարդան Տողանյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը