Քաղաքական

25.07.2020 09:51


Բարձրաստիճան ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, խնջույք են կազմակերպել` խախտելով պարետատան կանոնները

Բարձրաստիճան ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, խնջույք են կազմակերպել` խախտելով պարետատան կանոնները

ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, խնջույքի են մասնակցել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

«Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Խնջույքի առիթը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արցախի Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հայաստանյան այցն է, ում տարել են հյուրասիրության` այն վերածելով իսկական տոնախմբության:

Արդեն ժամեր տևող խնջույքի աղմուկն այնքան մեծ է, որ գրավել նաև ռեստորանի այլ այցելուների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են: Ստացվում է սակայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր հանդիսացող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոչ միայն չի հետևում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին, այլև արհամարհելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ վտանգում է իր և իր շրջապատի անդամների առողջությունն ու խնջույքներ կազմակերպում:

Հետաքրքիր է, պատասխանատվության ինչ միջոցներ կձեռնարկի պարետատունը, երկրի վարչապետը, որ իր համաերկրացին խախտում է օրենքը, թե այնուամենայնիվ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար»,-գրում է կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը