Լրահոս

25.07.2020 11:45


Կորոնավիրուսից մահացած 8 քաղաքացիներից ամենաերիտասարդը 56 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 8 քաղաքացիներից ամենաերիտասարդը 56 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:

Այս խորագրի վերջին նյութերը