Լրահոս

09.04.2009 17:09


Անհատ տաքսու վարորդները որոշել են դադարեցնել անժամկետ պայքարը

Անհատ տաքսու վարորդները որոշել են դադարեցնել անժամկետ պայքարը

2 օր առաջ անհատ տաքսու վարորդները որոշել էին անժամկետ պայքար սկսել, մինչև որ կառավարությունը չբավարարեր իրենց պահանջները։ Այսօր սակայն, անհատ տաքսու վարորդները «7 օր»-ին տեղեկացրել են, որ նախօրեին մի խումբ ոստիկաններ ցրել են Հանրապետության Հրապարակում հավաքված անհատ տաքսու վարորդներին և իրենք էլ որոշել են դադարեցնել պայքարը։

-Պայքարելն անիմաստ ա։ Ճնշում են, ճնշում, մենք էլ որոշել ենք դադարեցնել։ Մի մասը գնացին գրանցվում են, մի մասը անգործ մնացին, էսօր էլ ահավոր բռնոցի ա, բռնում են, 50-100 հազար դրամ տուգանում,- «7 օր»-ին ասել է անհատ տաքսու վարորդներից մեկը։

Տաքսի ծառայությունների վնասով աշխատելու և 1կմ-ի սակագինը 150 դրամ դարձնելու Տաքսի ծառայությունների ասոցիացիայի փոխնախագահ Վահագն Սահակյանի խոսքերն էլ անհատ տաքսու վարորդներն անարդար են համարում և նշում, որ դա արվում է օլիգարխներին գերշահույթ ապահովելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը