«Եթե Մոսկվան ընկղմվել է քաոսի մեջ, ապա կարելի է ասել, որ Բաղրամյան 26-ը երբեք դուրս չի եկել դրանից»․ Մոդեստ Կոլերով
«ՌԴ-ում հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով տավուշյան սրացումից հետո ՌԴ տարածքում գրանցված հայ-ադրբեջանական ազգամիջյան միջադեպերին ու անկարգություններին։
Նրա կարծիքով, այդ անկարգությունները կարող էին ակնթարթորեն ավարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, եթե նման խնդիր դրված լիներ նրանց առջև։
«Բայց այն փաստը, որ ադրբեջանցի սեփականատերերը՝ «Ֆուդ սիթի»-ն և այլք, որոշում կայացրեցին թույլ չտալ հայկական ապրանքների մուտքը, նախադեպ էր, օրինակ էր հետագայում արդեն այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանցի սեփականատերերը, այդ առևտրային ցանցերը մշտապես իմացել են, որ ունեն հայ մատակարարներ, և նրանք ունեցել են հնարավորություններ գոնե հեռախոսով նրանց տեղեկացնել, որ խզում են պայմանավորվածությունը կամ չեղարկում են պայմանագիրը, դա մասնավոր բիզնես է և կարող է ցանկացած մեկնաբանությամբ խզել համագործակցությունը։ Բայց նրանք դա չարեցին, այլ արեցին անկարգություն՝ պարզապես նրանց թույլ չտալով իրացնել ապրանքը։ Նրանք միշտ իմացել են, որ ունեն հայ մատակարարներ և մշտապես օգտվել են այդ ապրանքներից, բայց նրանք որոշեցին խզել հարաբերությունները նման դեմոնստրատիվ կերպով, կոպիտ, և հենց դա էր պատերազմի հայտարարման առաջին քայլը։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները տեղյակ չէին այդ առաջին գործողության մասին, իսկ մնացյալն արդեն երկրորդ գործողությունն էր՝ փողոցային ջարդերը, խուլիգանական գործողությունները, որոնք հայերի կողմից շատ ավելի փոքրաթիվ էին, անկազմակերպ, հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,-նման կարծիք հայտնեց Կոլերովը։
Նա նաև ասաց, որ առաջին անգամ, թեև փոքրաթիվ՝ նման միջադեպեր տեղի ունեցան ՌԴ տարածքում, որի պատճառը, իհարկե, տավուշյան սրացումը չէր։ Ըստ նրա, 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին կամ դրանից առաջ ու հետո երբեք նման բան չէր եղել։
«Կարծում եմ, որ սա գիտակցված քաղաքական որոշում էր՝ նման կերպ ճնշում գործադրել ՌԴ իշխանությունների նկատմամբ։ «Ֆուդ սիթիի» քայլից հետո Մոսկվայի քաղաքապետարանի համարժեք արձագանքի բացակայությունը միայն խթանեց սրացումը»,-ասաց Կոլերովը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԲԿ-ին արած պնդմանը՝ Կոլերովն ասաց, որ միշտ էլ կարող է գտնվել մի հիմար, որը հանցագործություն կարող է անել, ուստի Ռուսաստանը չի կարող կանխել, բայց մինիմալիզացնել, այո՛, կարող է։
«ՌԴ իշխանություններն այդպես էլ արեցին, բայց ես գիտեմ, որ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքն այդ երևույթն այլ կերպ է դիտարկում, և հաղորդագրություններից մեկն այն մասին էր, որ «Մոսկվան ընկղմվում է քաոսի մեջ»։ Բայց եթե Մոկսվան ընկղմվել է քաոսի մեջ, ապա կարելի է ասել, որ Բաղրամյան 26-ը երբեք դուրս չի եկել դրանից»,-ասաց Կոլերովը՝ հավելելով, որ նման ազգամիջյան ջարդերի հրահրման համար Ռուսաստանում այդ ալիքը կփակվեր վաղուց։
Բայց, նրա կարծիքով, այն հատուկ հրապարակվում է ռուսերեն լեզվով, որպեսզի հասնի ՌԴ-ին։ «Դա Փաշինյանի տեղեկատվության հայելին է, ինչը նշանակում է, որ նմանատիպ օգնականները նրան ձեռնտու են, եթե նա ցանկանար, վաղուց կհերքեր այդ ալիքի կիսապաշտոնական կարգավիճակը։ Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսել եմ այս մասին, և գիտե՞ք, թե ինչ են ասում, ժպտում են ու ասում՝ «մենք կապ չունենք»։ Այսինքն՝ նրանք կարող են ազդել, բայց չեն ցանկանում»,-ասաց նա։