Լրահոս

07.04.2011 17:05


Եվրախորհրդարանը քննադատել է Բահրեյնի, Սիրիայի և Եմենի ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները

Եվրախորհրդարանը քննադատել է Բահրեյնի, Սիրիայի և Եմենի ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե Եվրախորհրդարանի ստրասբուրգյան նստաշրջանում ընդունված բանաձևի մեջ ասվում է, որ նա վճռականորեն քննադատում է Բահրեյնի, Սիրիայի և Եմենի խաղաղ ցուցարարների դեմ անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունները։

Խորհրդարանականները այդ երկրներին կոչ են արել խուսափել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից, հարգել ազատ հավաքների ու խոսքի իրավունքը, ինչպես նաև ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ անցկացնելու նպատակով առանց հապաղելու ու նախապայմանների՝ քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին հանձնարարել է Մերձավոր Արևելքի երկրներին ժողովրդավարական բարեփոխումների անցկացման ճանապարհին հնարավոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առաջարկներ ներկայացնել։

Այս խորագրի վերջին նյութերը