Քաղաքական

28.07.2020 11:35


Հայկ Սարգսյանի «փարթին» և White Shorja ապօրինի լողափը. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանի «փարթին» և White Shorja ապօրինի լողափը. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». «Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու և դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։

Պարզվում է, որ դեռևս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ վնաս և ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետև դեռևս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել և, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, և այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ. այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։

Այս խորագրի վերջին նյութերը