«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին»․ թուրքական ԶԼՄ-ներ
Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն համատեղ։
Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։
Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում,հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող նշյալ զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին։
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին»․ թուրքական ԶԼՄ-ներ
Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն համատեղ։
Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։
Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող նշյալ զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին։
Աղբյուրը՝ ermenihaber.am