Լրահոս

07.04.2011 17:27


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև խարդախության 8 և խուլիգանության 1 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության 1 և գողության 5 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը