Կարծիք

29.07.2020 09:42


Նիկոլի հարցազրույցը հանրապետության ղեկավարի տված հարցազրույց չէր, այն իրավիճակը տիրապետող ղեկավարի հարցազրույց չէր

Նիկոլի հարցազրույցը հանրապետության ղեկավարի տված հարցազրույց չէր, այն իրավիճակը տիրապետող ղեկավարի հարցազրույց չէր

Նիկոլի հարցազրույցը ոչ ավել ոչ պակաս լրիվ Նիկոլի հարցազրույց էր։

Այն հանրապետության ղեկավարի տված հարցազրույց չէր, այն իրավիճակը տիրապետող ղեկավարի հարցազրույց չէր։

Այդ հարցազրույցն ընդամենը զավթած իշխանությունն ամեն գնով պահելու պատրաստ ինչ-որ մեկի խոսք էր։
Ամեն ինչ ժողովուրդ բառով ծածկելու, կոծկելու, հասցեականությունը շեղելու անհաջող ու հերթական փորձ։
Այս ամենի վկայությունը հենց հարցազրույցն էր ամբողջությամբ ու դրվագային առումներով։

Չի կարող երկրի ղեկավարը մեր երկրի ռազմավարական գործընկերոջ Հեռուստաընկերություններից մեկի հետ զրուցելիս կարծես արդարանա (նախկինում ասածների համար), խուսափի (գործընկերային քայլերից), ներողություն հայցի (գործընկերային հարաբերություններում ոչ պատշաճ վարքագծի համար)։

Ու նորից նույն էժան «շուստրիության» փորձերը։
Ակնհայտ է՝ ՌԴ ղեկավարության հետ շփումներ չլինելը փորձում է կոծկել, տպավորություն ստեղծել կայունության։ Երկու տարի անց չի ստեղծվում էլ այդ տպավորությունը։

Նիկոլը դուրս էր չէ՞ գալիս ԵԱՏՄ-ից։
Դո՞ւրս էր գալիս ՀԱՊԿ-ից։

Հիմա թող բերի այդ նախագծերը ԱԺ։ Ընդդիմադիր ժամանակ ինչքան դավաճանական նախագիծ ասես հեղինակել է՝ փորձելով օրվա իշխանությունների հաշվին ինքնահաստատվել։
Հիմա Նիկոլի պարգևավճարներով հպատակեցված ԱԺ-ն թող ընդունի Նիկոլի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու նախագծերը։
Ինչո՞ւ Նիկոլը չի սկսում այդ «ինքնիշխան» գործընթացները։

Հ.Գ. Նիկո՛լ, քո դեպքում հարավ-կովկասյան երկաթուղիների գնացքները վաղուց ու առանց հետադարձ տոմսի գնացել են։

Հ.Գ. Նիկո՛լ, այնքան միևնույն ես արդեն բոլորի համար՝ Հայ ժողովրդի, հայ ժողովրդի բարեկամների համար ու առհասարակ գիտես, որ այդպես է՝ դրա համար մնացել է խնջույքներ վայելելը։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը