«10 միլիոնանոց սփյուռքն այսօր զինվոր է՝ պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»․ Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկար)
Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների (ք. Լյուբերցի, Ռեուտովո և այլն) հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչներ վրա։
Հանդիպումը կայացել է Կապոտնյա շրջանում գտնվող «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրում, որի վրա ուրբաթ մի խումբ ադրբեջանցիներ փորձել են հարձակում գործել։
Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի ազգությունների հարցերով դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի մարզի տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ և այլք։
Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի հայերի միության կողմից ձեռնարկված քայլերը, որոնք եղել են պետական իշխանության մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ սերտ կապի շրջանակներում։
Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է՝ պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից։
Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այստեղ թելադրել իրենց կանոնները։
Ռուսաստանի հայերի միություն մամլո ծառայությունը ֆեյսբուքյան էջից