Ապրիլի 6-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Դավիթաշենի 10-րդ փողոցի տներից մեկի երկու բնակիչներ:
Ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են գիշերը՚ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
Թունավորվել են շմոլ գազից