Անդրանիկ Միհրանյան. «Ներկայումս ստատուս-քվոյի խախտումը քիչ հավանական է»
Ապրիլի 7–ին Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքկանությանը նա ասել է, որ նախագահի ու արտգործնախարարի վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ։
Նա նշել է, որ չնայած ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացներում այժմ փակուղային իրավիճակ է, այդուհանդերձ այդ իրավիճակում Հայաստանն ավելի շահեկան իրավիճակում է գտնվում, քան Ադրբեջանը, որովհետև Հայաստանի դիրքորոշումն ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը:
Քաղաքագետը նշել է նաև, որ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հարցը շատ լուրջ հարց է, սակայն ներկայումս ստատուս-քվոյի խախտումը քիչ հավանական է, քանի որ դա շահավետ չէ ո՛չ Բրյուսելին, ո՛չ Վաշինգթոնին։
Նրա խոսքերով Ադրբեջանի նախագահը շատ խոցելի առաջնորդ է և չնայած հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին նրա հայտարարություններին հասկանում է, որ պատերազմի ելքն անկանխատեսելի է ու կարող է կործանարար լինել ալիևների կլանի համար։

7or.am