Քաղաքական

29.07.2020 19:13


Դեռևս քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ պարետ

Դեռևս քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ պարետ

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է:

«Oգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համավարակաբանական պատկերն իրականում: Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը