ԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում․ «Հրապարակ»
Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը: Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատերի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին: Չնայած վեթինգը՝ որպես պրոցես, միջազգային կառույցների ջանքերով մերժվեց:
Բոլոր դատավորները վերցվեցին հատուկ հսկողության տակ, եւ սկսվեց «դատավորաորսը»: Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ:
Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատական համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է: Գաղտնալսվում են ոչ միայն դատավորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ: Դատավորները ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակներում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին:
Մեր աղբյուրներն ասում Են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյունքում է բացահայտվել սնանկության դատարանի հետ կապված քրեական գործը: «Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ-որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս: Ավելին՝ դատավորներից մեկի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» և անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաև այդ կադրերը:
Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները՝ բոլոր թույլատրելի և անթույլատրելի մեթոդներով: