Այսօր պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ վարչապետը աշխատանքից ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի կարծեմ, 10 աշխատակցի, բոլորն էլ ղեկավար կազմից։ Իսկ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հանձնակատար Զարեհ Սինանյանը գնացել էր արձակուրդ․․ Ինչ է կատարվում Սփյուռքի հարցերով իբր զբաղվող այս հիմնարկում, կարող ենք զուտ ենթադրել։ Կամ պարոն Զարեհ Սինանյանը փախել է հայդե Լոս և նրան վստահված կառույցը լուծարվում է, կամ, մարդիկ այդ հիմնարկում չեն պատկերացնում իրենց բանուգործի անունը և պարապուրդի էին մատնված, կամ էլ, հենց այն մարդիկ, որոնց ազատեց, իրականում կարգին աշխատում էին, կոնկրետ հարցեր են առաջ քաշել, ահազանգել են սփյուռքի որոշակի մտահոգիչ կամ՝ ուշադրության արժանի հարցերի մասին և դա Նիկոլին դուր չի եկել․․ Սրանք ենթադրություններ են․․․
Ուրիշ ոնց բացատրես, հիմնարկի ղեկավարը՝ արձակուրդում, հիմնարկի աշխատողներին՝ ահագին թվով, ազատում են աշխատանքից․․
Իսկ ավելի կոնկրետ՝ Սփյուռքի նախարարությունը, որ մեր երկրում տարիներ շարունակ աշխատեց և աշխատեց արդյունավետ, հարկ է արագ վերակազմավորել և մի խելքը գլխին նախարար նշանակել․․
Պարզից էլ պարզ է ՝ Սփյուռքի հետ աշխատանքը տանուլ է տրված և հատկապես վերջին շրջանում, տավուշյան դեպքերից հետո, երբ բախումները ռուսաստաններում և լոսերում, գերմանիաներում և այլ եվրոպական երկրներում, աննախադեպ զարգացումներ և լարվածություն գրանցեցին, չկար այն կառույցը, որը կփորձեր կարգավորել հարցերը տեղի կառավարությունների հետ և՝ համայնքների հետ․․
Կասեք՝ դեսպանատներ ունենք, անշուշտ, սակայն, նրանց գործառույթները որոշակի ուղղվածության են։
Իրականում մեր հայկական Սփյուռքին աշխարհի շատ երկրներ են նախանձում, ադրբեջանցիներն էլ առիթը բաց չեն թողնում այս մասին խոսել, գիտեն, որ սփյուռքահայերը ուժեղ, իրենց երկրին, պետությանը, իրենց հայրենիքին նվիրված մարդիկ են․․Ստացվում է, ուրիշները գնահատում են , մենք՝ քանդում ենք․․․Սփյուռքի նախարարությունն այս դեպքում անհրաժեշտություն է․․․Ենթադրում եմ, դեռ էլի է լինելու լարվածություն դրսում և մեր հայրենակիցների ու երկրի կապը հավուր պատշաճի պարտավոր ենք իրականացնել՝ պետական մակարդակով․․․
Հ․Գ․ Եվ մի ցանկություն, երանի Սինանյան Զարեհը գնա Հայաստանից և էլ ետ չգա։
Երանի Սինանյան Զարեհը գնա Հայաստանից և էլ ետ չգա

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից