Կարծիք

31.07.2020 09:47


Մեղադրանքների մի ողջ կույտ շալակած չի կողմնորոշվում՝ ինչպես պետք է պատասխան տա այդ ամենին

Մեղադրանքների մի ողջ կույտ շալակած չի կողմնորոշվում՝ ինչպես պետք է պատասխան տա այդ ամենին

Ո՞վ է խոսում պետությունից, պետականությունից և ո՞ւմ է մեղադրում, երբ մեղադրանքների մի ողջ կույտ շալակած չի կողմնորոշվում՝ ինչպես պետք է պատասխան տա այդ ամենին:

Հիմա հերթով---
1.Անդրանիկ Քոչարյա՛ն, Մեղրիի հարց եղել է, բայց ոչ թե Քոչարյանի կողմից, այլ ձեր, և այդ մասին բարձրաձայնում ես ոչ միայն դու, այլև ձեր նման մի քանիսը: Իսկ Մեղրիի և Քաջարանի թալանը, երկաթգծերի վաճառքը, վագոնների կողոպուտը, ինչո՞ւ երբևիցե չհերքեցիք այն. դե, իհարկե, չէիք կարող, որովհետև մեղադրողը նախկին դատախազ է և բավականին լուրջ փաստերով:

2. Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակում ձեր իսկ անունն էր գրվաց, այլ ոչ թե մեկ ուրիշի/թողնում եմ առանց մեկնաբանության/:

3.Մարտի 1-ի հանձնախումբ, Ապրիլյան քառօրյայի հանձնաժողով, դո՛ւ էիր սազը ձեռքիդ անսլուխ երգում և վերջում հակասում ինքդ քեզ:

4. Քո և քո քաղաքական թիմի միջոցով է որդիդ ճողոպրում բանակից, և ստանում աշխատանք Մաքսային կոմիտեում:

5. Դու ես, որ ուրանում ես ընկերներիդ ձեռք մեկնելը քո իսկ նեղության պահին, և խորհուրդ տալիս ընկերոջդ փախչել ՀՀ:

Հիմա այսքանից հետո ո՞վ էս դու Անդրյուշա, որ քննադատես կամ մեղադրես Ռոբերտ Քոչարյանին պետության հիմքերը քանդելու մեջ: Ի տարբերություն քեզ և քո ազգադավ թիմի՝ Քոչարյանը հայրենիքի համար պայքարել և ազատագրել է այն, Քոչարյանի ընտանիքը կանգնած է եղել իր կողքին արցախյան պատերազմի օրերին և ոչ մի քայլ չեն նահանջել, Քոչարյանի որդիները չեն փախել բանակից և պետական պաշտոներ չեն զբաղեցրել իր կառավարման տարիներին և այլն: Մի՜թե ըստ օդից կախված լուրերի, ինչպես ասում է քո դասական շիզիկը, Սպարապետի ապտակը Հոռոի կամուրջի մոտ պետության հիմքերը քանդելու ապտակ չէր, դե իսկ ազգայինի մասին չասեմ, դու այն չես էլ հասկանում՝ ինչ է, քանի որ քեզ և քո նմանների հոգևոր հայրը ազգային գաղափարախոսությունը ԿԵՂԾ կատեգորիա է համարում: Նայիր ներքևում պատկերված նկարին, ախր համեմատվելու հնարավորություն չունես անգամ:

Քոչարյան Ռոբերտը Հայոց պատմության Նորագույն ժամանակաշրջանի միակ և հավասարը չունեցող ազգային գործիչն է:

Գրիգոր Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Untitled

Այս խորագրի վերջին նյութերը