Քաղաքական

31.07.2020 10:33


«Իմ քայլը» խմբակցության հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը թեժ է անցել. թեկնածուն տվել է խուսափողական պատասխաններ․ «Ժողովուրդ»

«Իմ քայլը» խմբակցության հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը թեժ է անցել. թեկնածուն տվել է խուսափողական պատասխաններ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին:

Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափո­ղական պատասխան: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Գա­վիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում: Նշենք, որ թեեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատ­գամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ երեկ շատ պատգամավորներ հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, եւ ետքայլ այլեւս չի լինելու:

Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաեւ չեզոքներ, որոնց համար միեւնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն:

Այս խորագրի վերջին նյութերը