Աշոտ Խաչատրյանը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Թովմասյանին և Արևիկ Պետրոսյանին
News.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ»: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։
Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, մեզ տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան: NEWS.am–ը փորձեց կապ հաստատել Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու, արդյոք նա պատրաստվում է ընդհատել արձակուրդը և հետ վերադառնալ, սակայն արձակուրդ գնալուց ի վեր նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։
NEWS.am–ը ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանից հետաքրքրվել էր նաև, թե ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրայր Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարած համարելու համար արձանագրություններ կազմվե՞լ են, եթե այո, արդյոք դատավորները ստորագրե՞լ են համապատասխան փաստաթղթի տակ, իսկ եթե ոչ՝ ինչպե՞ս է հաստատվել հիշյալ դատավորների լիազորությունների դադարեցման փաստը։
Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ անհատական իրավական ակտ կամ արձանագրություն կազմված չեն:
Ի դեպ՝ ՍԴ կայքի «ՍԴ նախագահ» բաժնից արդեն հեռացվել է Հրայր Թովմասյանի կենսագրությունը, իսկ «ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ» էջը լրամշակման փուլում է:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։
Հետաքրքիր է՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը կգնա՞ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու քայլին, թե՞ կսպասի նրանց՝ արձակուրդից վերադառնալուն։ Այս իմաստով ՍԴ–ում աննախադեպ իրավիճակ է. Հրայր Թովմասյանը, ով պնդում է, որ իր լիազորությունները դադարեցված համարվել չեն կարող և ՍԴ երեք նախկին դատավորների հետ իրենց իրավունքների խախտման հետ կապված գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ՍԴ նախագահի պաշտոնակատարի կողմից կարգադրություն է ստանում, որը չկատարելը կարող է հիմք հանդիսանալ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար։ Իսկ հիշյալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Աշոտ Խաչատրյանը սիպված կլինի նույնանման վարույթ հարուցել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նկատմամբ, ով պաշտոնը ստանձնելու օրվանից ՍԴ որևէ նիստի չի մասնակցել՝ այդ թվում և աշխատակարգային նիստերին։ Իսկ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ էական կարգապահական խախտում է համարվում սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։