Ոստիկանությունը կարծես թե այս օրերի օրենսդրական կարգավորումների զոհն է. ՄԻՊ-ի ելույթը արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության վերաբերյալ քննարկման ժամանակ
Իհարկե, արտակարգ դրության ժամանակ մեծ է պետության պատասխանատվությունը, իրավական բեռի աստիճանը, բայց ցանկացած սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, պետք է լինի իրավաչափ և իրավիճակին համաչափ և ծառայի համավարակի կանխարգելման նպատակին:
«Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ այսպես ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Իհարկե, այս դեպքում մենք ունենք իրավաչափ նպատակ՝ դա հանրային առողջության ապահովումն է, բայց մյուս կողմից՝ արտակարգ դրությունը բարձրացնում է պետության իրավական պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ: Ես կարծում եմ, որ սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ որ սկզբնական շրջանում էր:
Այսինքն՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է իրավական պատասխանատվության այս կամ այն սահմանափակումների չափը, և ակնհայտ է, որ այդ հիմնավորվածությունը պետք է համապատասխանի կոնկրետ իրավիճակին և լինի առավել թիրախային»,-ասաց նա:
Նա մատնանշեց, որ այս ընթացքում Հայաստանում եղել են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ոստիկանները նախաձեռնել են մարդկանց հավաքի վայրից հեռացնելու գործողություն, որովհետև մեր երկրում արգելված են բացարձակապես բոլոր հավաքները, և դրան բացատրություն չկա:
ՄԻՊ-ի խոսքով՝ իրենց մոնիթորինգը ցույց է տալիս, որ բացարձակ արգելքի պայմաններում ոստիկանությունը անընդհատ հեռացնում է մարդկանց հավաքի վայրից, երբեմն էլ հանդուրժողականություն է դրսևորում, ինչպես եղավ դիմորդների բողոքի ակցիայի ժամանակ:
«Այս արգելքը Կառավարության որոշմամբ է՝ չնայած անընդհատ նշվում է, որ պարետի որոշմամբ է: Մեր այցերը ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում ձևակերպվում է «ոստիկանի օրինական պահանջը չկատարել»: Սա ևս խնդրի է հանգեցնում, որովհետև ես կարող եմ բնորոշել, որ ոստիկանությունը կարծես թե այս օրերի օրենսդրական կարգավորումների և առկա խնդիրների զոհն է, որովհետև ոստիկանությունն էլ է դժվար իրավիճակում հայտնվում»,-ասաց նա: