Պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցը հասավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
hraparak.am-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քիչ առաջ աշխատակարգային քննարկում է տեղի ունեցել՝ օրակարգային հարցերի շուրջ, որոնց թվում եղել է «Իմ Քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը։ Մի քանի օր է՝ լրատվամիջոցները ողողված են պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկություններով եւ լուսանկարներով։
Հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության փաստը քննարկվում է մինչ օրս։ Խնդրահարույցը ոչ միայն դիմակ չկրելու եւ պարետատան որոշմանը դեմ զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն է, այլեւ այն տեղեկությունները, որ տարածքը պատկանում է պատգամավորին, պարզապես փաստաթղթերով այն պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
Հանձնաժողովը պատգամավորի գործը դեռեւս վարույց չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում կքննեն ու ինչպես հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մեզ փոխանցեց․ «Ըստ աշխատակարգային մեր քննարկումների՝ պիտի իրականացնենք ուսումնասիրությունները տվյալների արժանահավատության մի մասը հաստատվի, որպեսզի տեսնենք՝ վարույթ ընդունում ենք, թե ոչ»։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչ այս պահը լրատվամիջոցներում հայտնված նյութերը միայն բավարար փաստեր չեն, որոնց հիման վրա կարելի է վարույթ հարուցել, ուստի հանձնաժողովը աշխատանքներ կտանի փաստերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս հարցում նա կոչ արեց ԶԼՄ-ներին էլ, եթե ունեն հավելյալ ինֆորմացիա, կարող են փոխանցել կառույցին։