Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սատարողները խուսափում հրապարակային բանավեճերից
Հայաստանում բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ են առաջացել․ Արցախի հիմնահարց, միջազգային հարաբերություններ, կրթական հայեցակարգ՝ գրականություն, պատմություն, շարքն անվերջ է։ Բնականաբար, վերոնշյալ հարցերով գոյություն ունեն, մեղմ ասած, հակադիր կարծիքներ։ Հակադիր կարծիքները կարող են լինել անկեղծ, ինչպես նաև զուտ ընդդիմադիր կամ իշխանական դիրքերից։ Որպես կանոն՝ իշխանական դիրքերից խոսողները սկզբունքներ կա՛մ չունեն, կա՛մ դրանք մոռանում են և բոլոր հարցերով կրծքով պաշտպանում են հարազատ իշխանության ցանկացած նախաձեռնություն։ Ցավոք, հաճախ, ընդդիմադիր դիրքերից խոսողները նունպես ոչ այնքան խոսում են՝ որպես անհատ, այլ որպես ընդդիմադիր և քննադատում իշխանության կողմից ցանկացած նախաձեռնություն։ Ոչինչ չունեմ ասելու, սա թերևս, դասական քաղաքականություն է։
Իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սատարողներն իրենց «տեսակետները», հիմնականում միակողմանի, ներկայացնում են Հ1-ով, «Ազատություն» ռադիոկայանով, որոնց էլ հետևում է իշխանությանը սատարող հանրության հատվածը։ Ընդդիմադիրները՝ « 5-րդ ալիք», «Արմնյուզ» լրատվամիջոցներով, որոնց էլ հետևում է հանրության ընդդիմադիր հատվածը։ Եվ հանրությունը շարունակում է մնալ բևեռացված։ Իսկ ինչո՞ւ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցները չեն կիրառում բանավեճի մշակույթը՝ թեմայի շուրջ հրավիրելով երկու հակադիր կողմերին։ Խոսքս հիմնականում վերաբերում է իշխանամետ լրատվամիջոցներին, հատկապես Հ1-ին, որը համարվում է հանրային, և «Ազատություն» ռադիոկայանին, քանի որ մյուս լրատվամիջոցների փորձերը՝ իշխանության ներկայացուցիչներին հրավիրելու բանավեճերի, ապարդյուն են անցնում։
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սատարողները խուսափում հրապարակային բանավեճերից ընդդիմախոսների հետ։ Կարելի է միայն ենթադրություններ անել՝ կա՛մ չափից դուրս մեծամիտ են, կա՛մ, որ ավելի հավանական է, ասելիք չունեն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից