Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև
Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև, որի հետ համեմատած Ամուլսարի հանքի խնդրի հետևանքով առաջացող տույժը կարող է նույնիսկ թեթև թվալ:
Այսօր խոսել եմ իմ մոսկվաբնակ կոլեգա Ալեքսան Խոնդկարյանի հետ, ով զբաղվում է ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի շահերի պաշտպանությամբ: Պարզվում է, դա միայն առաջին հայացքից է, թե խնդիրը ներռուսաստանյան է: Խնդիրը շուտով դառնալու է հայաստանյան, իսկ դրա հնարավոր ֆինանսական հետևանքները պարզապես կլինեն աղետալի:
Եվ այսպես, ըստ Խոնդկարյանի, խնդրի արմատը հայկական մաքսատան և ճանապարհային ոստիկանության մոտեցումների մեջ է: Առաջինը իրավունք չուներ ավտոմեքենաները մաքսազերծել ՌԴ քաղաքացիների անվամբ, իսկ մյուսը նրանց տրամադրեր սեփականության վկայական և տեխանձնագիր միայն Հայաստանում կեցության ինչ-որ տեղեկանքի վրա և բացի այդ, թույլ տալ ազատորեն ավտոմեքենաները հանել Հայաստանի տարածքից դուրս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու անձնական օգտագործման ապրանք: ՌԴ քաղաքացիների համար պետք է գործեր ԵԱՏՄ մաքսատուրք, ոչ թե մինչև 01.01.2020թ. գործող հայկականը: Եթե ՌԴ-ն այս մոտեցումը որդեգրի ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, ապա նրանք կամ պետք է արագորեն վերադարձնեն այդ ավտոմեքենաները Հայաստան, ինչը անիմաստ է, քանի որ դրանք դժվար թե այստեղ իրացվեն, կամ էլ լրացուցիչ մաքսազերծեն ՌԴ-ում: Վերջին դեպքում, սեփականատերերը կարող են Հայաստանից պահանջել հատուցել պատճառված վնասը, օրինակ ԵԱՏՄ դատարանում՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ: Այստեղ առաջ է գալիս թվաբանությունը: Հայաստանից ՌԴ արտահանվել է 300 հազարից ավել ավտոմեքենա, և ՌԴ-ում դրանց լրացուցիչ մաքսազերծումը նվազագույնը արժի 1 միլիոն ռուբլի (կան շատ ավելի թանկ դեպքեր, բայց հիմք ընդունենք նվազագույնը) և տեսականորեն Հայաստանը կարող է հատուցել այդ մարդկանց նվազագույնը 3 ՄԻԼԻԱՐԴ 500 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ դոլար!!!!!!
Պարզվում է նաև, որ մեր թավշյա, ժողովրդական կառավարությունում այս մասին քաջատեղյակ են և նույն խնդրի շուրջ փորձել են պայմանավորվել Ղազախստանի հետ, որտեղ հիմա հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները վերցնում են ժամանակավոր հաշվառման, թեպետ կան որոշակի խնդիրներ: Հաշվի առնելով ՌԴ հետ սրանց «փայլուն» հարաբերությունները, դժվար թե կարողանան պայմանավորվել, իսկ ֆինանսական տույժերի հեռանկարը դառնում է ավելի քան իրական: Մտահոգիչ է, որ կառավարությունը լուռ է, իսկ քանի որ մաքսայինը ղեկավարում են յուրայիններ, դե հիշեք օրինակ Վորոնեժի ծխախոտի պատմությունը, այդտեղ էլ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:
Հ.Գ. Ինքս խորությամբ խնդիրը դեռ չեմ ուսումնասիրել, բայց պատճառ չունեմ չվստահելու Խոնդկարյանին, ով խնդրին տիրապետում է խորությամբ և ում արդեն օնլայն դիմել է շուրջ 6000 ավտոմեքենայի սեփականատեր:
Հ.Հ.Գ. Հուսամ, Հայաստանի ՊԵԿ-ը կփորձի ներկայացնել իր դիրքորոշումը հարցի շուրջ և այն չի լինի «Сам дурак» մակարդակի:
Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև
Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև, որի հետ համեմատած Ամուլսարի հանքի խնդրի հետևանքով առաջացող տույժը կարող է նույնիսկ թեթև թվալ:
Այսօր խոսել եմ իմ մոսկվաբնակ կոլեգա Ալեքսան Խոնդկարյանի հետ, ով զբաղվում է ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի շահերի պաշտպանությամբ: Պարզվում է, դա միայն առաջին հայացքից է, թե խնդիրը ներռուսաստանյան է:
Խնդիրը շուտով դառնալու է հայաստանյան, իսկ դրա հնարավոր ֆինանսական հետևանքները պարզապես կլինեն աղետալի:
Եվ այսպես, ըստ Խոնդկարյանի, խնդրի արմատը հայկական մաքսատան և ճանապարհային ոստիկանության մոտեցումների մեջ է: Առաջինը իրավունք չուներ ավտոմեքենաները մաքսազերծել ՌԴ քաղաքացիների անվամբ, իսկ մյուսը նրանց տրամադրեր սեփականության վկայական և տեխանձնագիր միայն Հայաստանում կեցության ինչ-որ տեղեկանքի վրա և բացի այդ, թույլ տալ ազատորեն ավտոմեքենաները հանել Հայաստանի տարածքից դուրս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու անձնական օգտագործման ապրանք: ՌԴ քաղաքացիների համար պետք է գործեր ԵԱՏՄ մաքսատուրք, ոչ թե մինչև 01.01.2020թ. գործող հայկականը: Եթե ՌԴ-ն այս մոտեցումը որդեգրի ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, ապա նրանք կամ պետք է արագորեն վերադարձնեն այդ ավտոմեքենաները Հայաստան, ինչը անիմաստ է, քանի որ դրանք դժվար թե այստեղ իրացվեն, կամ էլ լրացուցիչ մաքսազերծեն ՌԴ-ում: Վերջին դեպքում, սեփականատերերը կարող են Հայաստանից պահանջել հատուցել պատճառված վնասը, օրինակ ԵԱՏՄ դատարանում՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ: Այստեղ առաջ է գալիս թվաբանությունը: Հայաստանից ՌԴ արտահանվել է 300 հազարից ավել ավտոմեքենա, և ՌԴ-ում դրանց լրացուցիչ մաքսազերծումը նվազագույնը արժի 1 միլիոն ռուբլի (կան շատ ավելի թանկ դեպքեր, բայց հիմք ընդունենք նվազագույնը) և տեսականորեն Հայաստանը կարող է հատուցել այդ մարդկանց նվազագույնը 3 ՄԻԼԻԱՐԴ 500 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ դոլար!!!!!!
Պարզվում է նաև, որ մեր թավշյա, ժողովրդական կառավարությունում այս մասին քաջատեղյակ են և նույն խնդրի շուրջ փորձել են պայմանավորվել Ղազախստանի հետ, որտեղ հիմա հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները վերցնում են ժամանակավոր հաշվառման, թեպետ կան որոշակի խնդիրներ: Հաշվի առնելով ՌԴ հետ սրանց «փայլուն» հարաբերությունները, դժվար թե կարողանան պայմանավորվել, իսկ ֆինանսական տույժերի հեռանկարը դառնում է ավելի քան իրական: Մտահոգիչ է, որ կառավարությունը լուռ է, իսկ քանի որ մաքսայինը ղեկավարում են յուրայիններ, դե հիշեք օրինակ Վորոնեժի ծխախոտի պատմությունը, այդտեղ էլ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:
Հ.Գ. Ինքս խորությամբ խնդիրը դեռ չեմ ուսումնասիրել, բայց պատճառ չունեմ չվստահելու Խոնդկարյանին, ով խնդրին տիրապետում է խորությամբ և ում արդեն օնլայն դիմել է շուրջ 6000 ավտոմեքենայի սեփականատեր:
Հ.Հ.Գ. Հուսամ, Հայաստանի ՊԵԿ-ը կփորձի ներկայացնել իր դիրքորոշումը հարցի շուրջ և այն չի լինի «Сам дурак» մակարդակի:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից