Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն. արշավ է կատարվում հայի ինքնության, հայկականության դեմ. Էդուարդ Շարմազանով
Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է, միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց այն երկու տարի շարունակ ընթանում է: Ակնհայտ է, որ ազգայինի ու ավանդականի դեմ արշավն այս երկու տարիների ընթացքում մեծ չափերի է հասել»,-ասաց նա` հավելելով, թե, օրինակ, 2007-ի ազգային ռազմավարության մեջ որպես նպատակ հստակորեն նշված էր հայրենապահպանությունը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի օրոք այն գոյություն չունի:
Անդրադառնալով պատմության դասագրքերի չափորոշիչներին՝ Շարմազանովը նշեց. «Փոփոխությունների վերաբերյալ պատմության պաշտոնական ամբիոններից որևէ մեկի կարծիքը ներառված չի եղել: Նախագծի չափորոշիչների մեջ, օրինակ, հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա»,-նշեց նա՝ ընդգծելով, թե սա պետական քաղաքականություն է, որը նաև թելադրվում է «դրսից»:
«Պատմաբանների կողմից հրապարակվեց փաստաթուղթ, որում հստակ նշվեց, որ այս չափորոշիչների հեղինակը 2017-2019թթ. Թուրքիայում և Հայաստանում պատմության դասավանդման մեթոդիկայի դասագրքեր են մշակել: Ավելին՝ ըստ հավաստի լուրերի՝ այդ թուրք-հայկական համատեղ դասագիրքը կազմելու գործում անմասն չեն նաև «Իմ քայլը»-ի մի շարք պատգամավորներ»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձին իր պաշտպանության տակ է առնում, բայց հայոց լեզուն, պատմությունը, եկեղեցին հալածվում է, հարձակում է կատարում կաթողիկոսի վրա: «Ես կարծում եմ, որ և՛ մասնագետները, և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ մտավորական էլիտան պետք է մի քիչ ավելի համարձակ խոսեն և իրերն իրենց անունով կոչեն»,-ասաց նա՝ նշելով, թե իր կարծիքով՝ արշավ է կատարվում հայի ինքնության, հայկականության դեմ:
«Եթե ազգային ռազմավարությունից հայապահպանությունը, ազգային գաղափարախոսությունը հանում են, սա նույնն է, ինչ արել են նախկինում. իրենց «քաղաքական հայրն» ասում էր՝ ազգային քաղաքականությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք դա իրականացնում են: Սա ակնհայտ ապազգային իշխանություն է, որի քայլերն ուղղված են մեր ազգային, ավանդական ինստիտուտների դեմ»,-ասաց նա՝ նշելով, թե խնդրահարույց էր նաև, որ երբ շուրջ երկու տարի ապազգային քաղաքականություն էր իրականացնում, բազմաթիվ մասնագետներ լռում էին:
Վերջինիս դիտարկմամբ՝ այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի, նաև՝ Սուրբ Սոֆիայի տաճարի՝ մզկիթի վերածվելու վերաբերյալ:

Աղբյուրը՝ tert.am