Լրահոս

08.04.2011 16:06


Քաղաքագետ. «Ադրբեջանի նման հայտարարությունները ցույց տալու համար են, որ հակամարտությունը սառեցված չէ»

Ստեփանակերտ–Երևան չվերթի վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունը մեկնաբանելիս ռազմական Դավիթ Ջամալյանն ասել է, որ այդ հայտարարությունը միջազգային հանրության տրամադրությունները պարզելու նպատակ ուներ և տվեց, որ գերտերությունները հասկանալով, որ Ադրբեջանի կողմից նման քայլը կբերի պատերազմի դիվանագիտական զսպման մեխանիզմներով հասկացրեցին Ադրբեջանին, որ նման քայլը չի ներվի ու չի մարսվի։

Ադրբեջանցիների համար տեխնիկապես շատ դժվար է հարթավայրից լեռնային պայմաններում թռչող ինքնաթիռ ռմբակոծելը,– ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննսիյանն ու հավելել, որ այդուհանդերձ, եթե եթե Ադրբեջանը ցանկանա նման բան անել, ապա կանի, քանի որ չունի զսպման ներքին շապիկ։

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով Ադրբեջանի նման գործողություններն ու հայտարարությունները միջազգային հանրությանը ցույց տալու համար են, որ հակամարտությունը սառեցված չէ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանի կարծիքով   օդանավերը ռմբակոծելու հայտարարությունները ներքին քարոզչության և ներքին սպառման համար են, սակայն հակահայկական քարոզչության կարիք ունեցող հասարակության հարևանությունը հարցեր է առաջացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը