Քաղաքական

03.08.2020 14:03


«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թվականին արված արտահայտությունները և գրել․

«Նիկոլ Փաշինյան, 2005 թվական.

Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»:

Մեջբերելով Փաշինյանի այս խոսքերը՝ Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին և խիստ քննադատական արտահայտություններ հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին:

«Իմ ոսկե նախատատիկ, ցեղասպանությունը վերապրած և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակած, լավ է, որ դու սա չես տեսնում, հարազատս:

Չգիտես, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը քեզ, իմ տատիկ, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ամբողջ ընտանիքին, և միայն ավագ քույրդ է ինքնուրույն խեղդվել, որպեսզի ողջ բաժին չհասնի ենիչերիներին, նա ՔԵԶ, սրբին, մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Խայտառակություն և մանկուրտ։ Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:

Այս խորագրի վերջին նյութերը