Կարծիք

03.08.2020 15:21


Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրականացրել Ռուսաստանի տարածքում. սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է

Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրականացրել Ռուսաստանի տարածքում. սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է

Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն են կարող ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը՝ պետական մակարդակով:

Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրականացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչն ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում: Հակառակ դեպքում դա կարող է կրկնվել: Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Տեսնենք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը