Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի 13 հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան, հեղինակներից են նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ. Արտակ Մովսիսյան (տեսանյութ)
Առարկայական չափորոշիչներն այս տարի հանձնարարեցին որոշակի խմբերի, պատմության ու հասարակագիտության հետ կապված խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է Համաշխարհային պատմության ամբիոնից, որը մեր նախկին ուսանողն է, և շատ գաղտնի պայմաններում նախարարությունն այդ չափորոշիչները դրեց է կայքում: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծեր թեմայով ասուլիսին ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:
«Խայտառակ չափորոշիչներ էին, և՛ Հայոց պատմության ամբիոնը, և՛ Համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ Մանկավարժական համալսարանի հայոց պատմության և համաշխարհային պատմության ամբիոնները հանդես եկան հայտարարությամբ: Այսինքն՝ մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիքներ եղան, անգամ, որ դրանք խմբագրելու չեն, պետք է մերժվեն և ստեղծվի նորը»,-ասաց նա:
Արտակ Մովսիսյանը նշեց, որ իրենք բոլորն անշահախնդիր պատրաստակամ էին օգտակար լինել: Ըստ նրա՝ շատ կասկածելի էր, որ այդ չափորոշիչների գաղտնիությունը: «Կասկածելի ուրիշ մի բան էլ կար. այս առարկաները «Հայոց պատմություն», Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» ունեն 20 դասագիրք և այդ 20 դասագրքի չափորոշիչների կազմակերպումը տրվում է ղեկավարելու մեկ անձնավորության: Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ-նորեր, սև-սպիտակ. մտածում էինք՝ քանի որ ռեստարտական է, դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,-պատմեց նա:
Արտակ Մովսիսյանը նշեց, որ մինչ իրենք քննարկում և գիտականորեն ցույց են տալիս, որ այդ չափորոշիչները սխալ են, իրենց երիտասարդ կոլեգաներից համացանցում գտել են մի խայտառակ բան, որի մասին իրենք չեն իմացել: «Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Ինչն էր հետաքրքրիր՝ եթե համացանցում նայեք, իրենց կայքում ոչ մի բան չկա, այսինքն՝ իրենք էլ են գաղտնի պահում, եթե լավ բան ես անում, հայ-թուրքական հաշտեցում և այլն, ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել այդ մասին, նաև իրենց ամբիոնը: Ի դեպ, Համաշխարհային պատմության ամբիոնն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց արածը կապ չունի մեզ հետ»,-ներկայացրեց Արտակ Մովսիսյանը:
Նա նշեց, որ «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» (“History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives”) գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը:
«Երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝ Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել, ցույց տալ սխալները, և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,-ասաց նա:
Արտակ Մովսիսյանը նշեց, որ ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որը միջազգային հարաբերություններ ֆակուլտետն է ավարտել: «Հեղինակներից մյուսը Նվարդ Մանասյանն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեջ է, իսկ գրքում նրա մասնագիտությունը գրվում է՝ ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ: Մյուս երկուսը Կարինե Փալանջյանը և Արարատ Շեկելյանն են: Վերջինս պոլսահայ երիտասարդ է, մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականության մեջ, Կարինե Փոլաջյանն էլ Արիզոնայի համալսարանից է: Նա քաղաքագիտությամբ է զբաղվում, միակն է, ով իր էջում հանգիստ դրել է և՛ 17 թվի հրատարակությունը, և՛ 19 թվականի հրատարակությունը: Արիզոնայի համալսարան է, հեռու է, մտահոգություն չունի»,-նշեց նա:
Արտակ Մովսիսյանը նաև ասաց, որ գրքի համար գրանտ է տրվել ընդամենը 20 հազար եվրո կամ դոլար, սակայն մինչ այդ բավականին շատ դրամաշնորհներ են տրվել: Ըստ նրա՝ դրամաշնորհների այդ քանակից ակնհայտ է դառնում, որ հայերի և թուրքերի հաշտեցմամբ շատ ուժեր են շահագրգռված, և այդ նպատակով էլ հսկայական գումարներ են տրվում:
«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն և որ մեզ սևացնեն, ասվում է՝ Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհրդային կրթության ժառանգությունը ինչպես դիսկուրսով, այնպես էլ մանկավարժական առումով, խորհրդային տարիներին Ստալինի՝ ազգությունների քաղաքականությանը համահունչ. խորհդային 15 պետություններից յուրաքանչյուրն ստեղծել է իր ազգային պետությունը, և այդ կոնցեպցիան սկսում է ազգի էթնոգենը, հետևում է ազգային ինքնագիտակցություն, ազգային-ազատագրական պայքար և այլն: Որ սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որը այլանդակ սուտ է: Խորենացին, որ գրում էր Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար: Մեր ամբողջ պատմագրությունը սկսում է՝ ծագում, ազատագրական պայքար, պետության ստեղծում. այսինքն՝ մեզ վերագրում են ստալինիզմը, որ մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»,-ասաց նա:
Նշենք, որ նույն ասուլիսին Աշոտ Մելքոնյանը հայտարարեց, որ որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ:

Աղբյուրը՝ tert.am