Արգիշտի Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ուշագրավ «բարեփոխումներ» է սկսել ԱԱԾ-ում։ Նա որոշել է, որ իր անվտանգությունը պետք է մաքսիմալ ապահովված լինի ոչ միայն շենքից դուրս, այլև շենքի ներսում։ Մեզ ասացին, որ ԱԱԾ երիտասարդ տնօրենն այնքան է անհանգստացած իր անձի անվտանգությամբ, որ իր աշխատասենյակի դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել և «ախրանիկ» կանգնեցրել, որը պարտադիր ստուգում է Քյարամյանի մոտ մտնողներին, նոր ներս թողնում։ Երևի կասկած ունեն, որ անգամ ԱԱԾ շենքի ներսում Քյարամյանի մոտ կարող է որևէ մեկը զենքով մտնել։
ԱԱԾ-ի աղբյուրը մեզ հայտնեց, որ նախկինում երբևէ որևէ մեկի օրոք նման բան չի եղել, որ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ մտնելիս հատուկ զննություն անցնեն՝ ոչ Արթուր Վանեցյանի օրոք, ոչ Գեորգի Կուտոյանի, ոչ Գորիկ Հակոբյանի և մյուսների։ Սա ԱԱԾ-ում երիտասարդ տնօրենի նորամուծությունն է, որը զարմանք ու տարակուսանք է հարուցել ԱԱԾ աշխատակիցների շրջանում։
Ի դեպ, միայն ԱԱԾ շենքում չէ Քյարամյանն ուժեղացրել իր անվտանգությունը: Մեզ ասացին, որ իր տան բակում էլ հարևանների ուշադրությունն է գրավել ԱԱԾ տնօրենի անվտանգությունն ծառայությունը։
Արգիշտի Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել
ԱԱԾ-ի աղբյուրը մեզ հայտնեց, որ նախկինում երբևէ որևէ մեկի օրոք նման բան չի եղել, որ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ մտնելիս հատուկ զննություն անցնեն՝ ոչ Արթուր Վանեցյանի օրոք, ոչ Գեորգի Կուտոյանի, ոչ Գորիկ Հակոբյանի և մյուսների։ Սա ԱԱԾ-ում երիտասարդ տնօրենի նորամուծությունն է, որը զարմանք ու տարակուսանք է հարուցել ԱԱԾ աշխատակիցների շրջանում։
Ի դեպ, միայն ԱԱԾ շենքում չէ Քյարամյանն ուժեղացրել իր անվտանգությունը: Մեզ ասացին, որ իր տան բակում էլ հարևանների ուշադրությունն է գրավել ԱԱԾ տնօրենի անվտանգությունն ծառայությունը։
Աղբյուրը՝ hraparak.am