Կառավարությունը նախագիծ է մշակում առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար
Առողջապահության նախարարությունը արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն են մշակում, որ հնարավոր լինի օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
Tert.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ շրջանառության մեջ նախագիծը դեռ չի չի դրվել: «Նախագծերը մշակվում են, հստակ ժամկետը, թե երբ շրջանառության մեջ կդրվի, այս պահին նշել չեմ կարող, կարծում եմ՝ մինչև շաբաթվա մեջ ժամկետների առումով հստակ կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 12, հետևաբար մինչ այդ օրը պետք է կամ այդ նախագծերն ընդունվեն, կամ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Հուլիսի 13-ի արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարացնելուց հետո, վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով որոշմանը, նշել էր, որ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը:
«Փաստորեն մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չունենք։ Եվ հետևաբար, եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք, ըստ էության, մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։ Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել: Բայց մյուս կողմից, հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Այս ընթացքում դեռ նախորդ ամսվանից մենք ունենք օրենսդրական փաթեթ մշակելու որոշում, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում:
Դա սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև, այսինքն՝ թիրախավորված հակահամաճարակային միջոցառումների տրամաբանությամբ կառաջնորդվի: Ինչու այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել օրինակ մարտին, որովհետև մարտին կանխատեսումներն այլ էին, մտածում էինք, որ այս համաճարակը երևի մի քանի ամիս կտևի, ու մինչև այդ օրենսդրությունը պատրաստվի երևի համաճարակն էլ կվերանա: Բայց կյանքն այլ բան ցույց տվեց, և մենք առաջիկայում պիտի աշխատենք, որպեսզի այդ նոր գործիքակազմը կիրառենք, որ ստիպված չլինենք անընդհատ պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարաձգել»: