«Թևերը քշտած մտել են մեր պետական բյուջեն և մսխում են». Նարեկ Մանթաշյանը՝ իշխանություններին (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա հիշեցրեց, որ 2012 թվականին, երբ ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակում մանր խանութների շինարարությունը դադարեցնելու համար, նրանց շարքում էր նաև ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք տարբեր ՀԿ-ներից ֆինանսավորվում էին և հիմա էլ բոլորովին այլ նպատակների համար են ֆինանսավորվում, այժմ զբաղեցնում են բարձրպաշտոններ։ Նրանք այսօր անգամ ձայն չեն հանում և նախորդ քաղաքային իշխանության նման ասում են, թե ամեն ինչ անում են օրենքով։ Կարող էին պարզաբանել և մեզ համոզել, որ այնտեղ կարևոր գործ են անում։ Այն հաստաբուն ծառերը, որոնքհատվել են, պարզաբանում են, թե դրանք չորացած էին, իսկ քաղաքապետարանից ո՞վ կարող է ապացուցել, որ այդ ծառերը փչացած էին»,- հարց բարձրացրեց Հռիփսիմե Առաքելյանը։
Հատկապես Մաշտոցի պուրակի թեմայի առնչությամբ Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաև քաղաքապետը, ինչը, Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ զարմանալի էր, քանի որ Հայկ Մարությանի մոտ մտնելը, նրա հետ հանդիպելը բավականին դժվար բան է։
«Ես գիտեմ, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կա ներքին լուրջ խժդժություն Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Ըստ օդում կախված լուրերի՝ ավագանու որոշ անդամներ դրա պատճառով ցանկանում են իրենց մանդատը վայր դնել։ Արդյո՞ք նման բան կանեն, մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանությունն ինչպես է աշխատում՝ ճնշումների, կոմպրոմատների միջոցով»,- հավելեց նա։
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը դեպքերից հերթականն է, երբ իշխանությունները չեն կատարում իրենց որևէ խոստում, քանի որ չունեն սկզբունք։
«Նախկինում այն բոլոր երևույթները, որի դեմ իրենք պայքար են մղել, այդ երևույթներն այսօր նույն հաջողությամբ կատարում են։ Երբ ներկայիս իշխանությունները ժամանակին գնացել են Մաշտոցի պուրակում գոռացել են, թե այգին իրենցն է, դրա մեջ եղել է ընդամենը քաղաքային շահախնդրություն։ Նույն ձևով նրանք պայքարել են և մարտի 1-ի համար, երկու տարի է՝ իշխանության են, բայց գեթ մեկ բացահայտում չի եղել։ Սուտն ու կեղծիքն այս իշխանությունների գործելաոճն է։ Տարիներ շարունակ այս իշխանությունների վառ անհատականությունները խոսել են բյուջեի մսխումից, ապօրինի հարստացումից, բայց այսօր իրենց թևերը քշտած մտել են մեր պետական բյուջեն և մսխում են»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։
«Թևերը քշտած մտել են մեր պետական բյուջեն և մսխում են». Նարեկ Մանթաշյանը՝ իշխանություններին (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա հիշեցրեց, որ 2012 թվականին, երբ ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի պուրակում մանր խանութների շինարարությունը դադարեցնելու համար, նրանց շարքում էր նաև ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք տարբեր ՀԿ-ներից ֆինանսավորվում էին և հիմա էլ բոլորովին այլ նպատակների համար են ֆինանսավորվում, այժմ զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Նրանք այսօր անգամ ձայն չեն հանում և նախորդ քաղաքային իշխանության նման ասում են, թե ամեն ինչ անում են օրենքով։ Կարող էին պարզաբանել և մեզ համոզել, որ այնտեղ կարևոր գործ են անում։ Այն հաստաբուն ծառերը, որոնք հատվել են, պարզաբանում են, թե դրանք չորացած էին, իսկ քաղաքապետարանից ո՞վ կարող է ապացուցել, որ այդ ծառերը փչացած էին»,- հարց բարձրացրեց Հռիփսիմե Առաքելյանը։
Հատկապես Մաշտոցի պուրակի թեմայի առնչությամբ Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաև քաղաքապետը, ինչը, Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ զարմանալի էր, քանի որ Հայկ Մարությանի մոտ մտնելը, նրա հետ հանդիպելը բավականին դժվար բան է։
«Ես գիտեմ, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կա ներքին լուրջ խժդժություն Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Ըստ օդում կախված լուրերի՝ ավագանու որոշ անդամներ դրա պատճառով ցանկանում են իրենց մանդատը վայր դնել։ Արդյո՞ք նման բան կանեն, մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանությունն ինչպես է աշխատում՝ ճնշումների, կոմպրոմատների միջոցով»,- հավելեց նա։
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը դեպքերից հերթականն է, երբ իշխանությունները չեն կատարում իրենց որևէ խոստում, քանի որ չունեն սկզբունք։
«Նախկինում այն բոլոր երևույթները, որի դեմ իրենք պայքար են մղել, այդ երևույթներն այսօր նույն հաջողությամբ կատարում են։ Երբ ներկայիս իշխանությունները ժամանակին գնացել են Մաշտոցի պուրակում գոռացել են, թե այգին իրենցն է, դրա մեջ եղել է ընդամենը քաղաքային շահախնդրություն։ Նույն ձևով նրանք պայքարել են և մարտի 1-ի համար, երկու տարի է՝ իշխանության են, բայց գեթ մեկ բացահայտում չի եղել։ Սուտն ու կեղծիքն այս իշխանությունների գործելաոճն է։ Տարիներ շարունակ այս իշխանությունների վառ անհատականությունները խոսել են բյուջեի մսխումից, ապօրինի հարստացումից, բայց այսօր իրենց թևերը քշտած մտել են մեր պետական բյուջեն և մսխում են»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։
Աղբյուրը` 168.am