Կարծիք

04.08.2020 17:00


Պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար․ նրա տեղում դդում են դրել (լուսանկար)

Պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար․ նրա տեղում դդում են դրել (լուսանկար)
Հարգելի ընկերներ,

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։

Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլեւս կործանված եք...

Հ.Գ. Ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում եւ բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես։

Չընդունված դիմորդ Հայկ Բալայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը