Լրահոս

09.04.2009 18:24


Վրաստանի ընդդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին պատասխանի համար տվել է 24 ժամ

Վրաստանի  ընդդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին պատասխանի համար տվել է 24 ժամ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին համատեղ պահանջագիր  են ներկայացրել, որի պատասխանի համար նախագահին տվել են 24 ժամ։ Դրանում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է վեր կանգնեն սեփական շահերից։ Դա նրանց վերջին հնարավորությունն է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու։ Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետք է հրաժարական տա։  Kavkazweb.net  կայքէջի փոխանցմամբ ընդդիմության պահանջագրում մասնավորապես ասվում է. «Ժողովուրդը այսօր հավաքվել է, որպեսզի «ոչ» ասի անվտանգության այն համակարգին, որը տարիներ շարունակ իշխանությունների կողմից ներդրվում էր Վրաստանում, ինչը երկիրը բերեց 2008 թ.-ի օգոստոսի ողբերգական դեպքերին։ Ժողովուրդն այսօր հավաքվել է՝  իշխանություններին ներկայացնելու իր պահանջները, որոնք այլևս չեն փոխվելու։ Ժողովուրդը նախագահից պահանջում է ենթարկվել իր կամքին»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը